|
Home
Բեռնելնվիրատվության ձևը


Նվիրատվություն կատարելու համար խնդրում ենք հետեւել ներքոհիշյալ բանկային վավերապայմաններին.

ՀՀ դրամով փոխանցումներ ստանալու համար անհրաժեշտ վավերապայմաններՍտացողի անուն - “HANUN KYANKI” DM FUND
Ստացողի հաշվեհամար - 003-083300-102             
BENEFICIARY BANK

HSBC Bank Armenia cjsc Yerevan, Armenia

Եվրոյով փոխանցումներ ստանալու համար անհրաժեշտ վավերապայմաններ
Ստացողի անուն - “HANUN KYANKI” DM FUND
Ստացողի հաշվեհամար - 003-083300-102             
BENEFICIARY BANK
HSBC Bank Armenia cjsc Yerevan, Armenia
SWIFT Address: MIDLAM22
CORRESPONDENT BANK
HSBC Bank plc
SWIFT Address: MIDLGB22
IBAN: GB52MIDL40051539024668


ԱՄՆ դոլարով փոխանցումներ ստանալու համար անհրաժեշտ վավերապայմաններՍտացողի անուն - “HANUN KYANKI” DM FUND
Ստացողի հաշվեհամար - 003-083300-102             
BENEFICIARY BANK
HSBC Bank Armenia cjsc Yerevan, Armenia
SWIFT Address: MIDLAM22
CORRESPONDENT BANK
HSBC Bank USA
New York US
SWIFT Address: MRMDUS33
Chips: //CP:108 Correspondent a/c No. 000-05145-4
ABA: 021001088


 


Բարի գալուստ

«Հանուն կյանքի» հիմնադրամը ոչ առեւտրային կազմակերպություն է, որը հետապնդում է գիտահետազոտական, կրթական, բժշկակենսաբանական եւ մարդասիրական նպատակներ: Հիմնադրամի ստեղծման գաղափարը ի սկզբանե առաջացել է 2009թ. հոկտեմբերին, Բեռլինից մի խումբ օնկոլոգների այցի ժամանակ Երեւանի պետական բժշկական համալսարանի եւ Բեռլինի Շարիտե բժշկական համալսարանի միջեւ նախկինում հաստատված համագործակցության շրջանակներում:

Հիմնադրամի հիմնական նպատակներն են.

  • Գիտահետազոտական գործունեություն
  • Կրթական գործունեություն
  • Հիվանդությունների կանխարգելում
  • Հիվանդությունների բուժում

Վերոնշյալ նպատակներն իրագործվում են.

  • Օժանդակելով եւ զարկ տալով բժշկության զարգացմանը
  • Արդի գիտահետազոտական աշխատանքների իրականացմամբ
  • Կիրառելով նորարար մեթոդներ եւ նորագույն տեխնոլոգիաներ բժշկության ոլորտում
  • Աջակցելով ծանր հիվանդություններով տառապող մարդկանց՝ անկախ տարիքից, սեռից, ռասսայական պատկանելությունից եւ կրոնական ուղղվածությունից
  • Հանրային առողջապահության եւ հիվանդների առողջապահական գիտելիքների մակարդակի բարելավում

 

Հիմնադրամի խնդիրներն են.

  • Գիտահետազոտական նախագծերի իրականացում, որոնք կարեւորագույն դեր ունեն բժշկական եւ կլինիկական գիտությունների զարգացման գործում:
  • Այնպիսի հիմնախնդիրների արծարծում, որոնք ներգործուն ազդեցություն են ունենում կրթության ոլորտում, հիվանդների բուժման գործում եւ ծանր հիվանդությունների կանխարգելման հարցում բժշկության ոլորտում:
  • Նորագույն տեխնոլոգիաների կիրառում հիվանդների ախտորոշման, բուժման եւ ռեաբիլիտացիայի բնագավառում:
  • Ցուցաբերելով մասնակի կամ ամբողջական ֆինանսավորում՝ երիտասարդ գիտնականներին եւ բժիշկներին ընձեռել հնարավորություն վերապատրաստվել արտերկրում արդի եւ կարեւարգույն մասնագիտությունների գծով:
  • Ապահովել երիտասարդ գիտնականներին համապատասխան, արդի տեղեկատվությամբ բազմաթիվ ուսումնական հաստատություների վերաբերյալ:
  • Աջակցել երիտասարդ գիտնականներին եւ բժիշկներին այլ երկրների համալսարանների եւ գիտահետազոտական կենտրոնների հետ կապ հաստատելու գործում:   
  • Կազմակերպել կրթական սեմինարներ եւ գիտական կոնֆերանսներ հայ բժիշկների համար:
  • Կազմակերպել բժշկության ոլորտում տեղեկատվական սեմինարներ, կրթական ծրագրեր եւ ինքնակատարելագործման դասընթացներ հիվանդների համար:
  • Ցուցաբերել մասնակի կամ ամբողջական ֆինանսական աջակցություն ծանր հիվանդություններով տառապող մարդկանց:
  • Ապահովել բժշկական պարագաներ եւ խորհրդատվություն վտանգավոր հիվանդություն ունեցողներին:
  • Եվրոպայի եւ ԱՄՆ-ի առաջատար բժշկական կենտրոնների եւ բժիշկների տվյալների բազայի ստեղծում, որպեսզի աջակցություն ցուցաբերվի հիվանդներին եւ ապահովվի արդի բժշկական տեղեկատվություն:
  • Տեղեկատվական եւ կրթական ծրագրերի, դասընթացների եւ սեմինարների կազմակերպում՝ հանրային առողջության եւ առողջությանը սպառնող հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ:
2010 © «Հանուն կյանքի» հիմնադրամ։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։