|
Home
Բեռնելնվիրատվության ձևը


Նվիրատվություն կատարելու համար խնդրում ենք հետեւել ներքոհիշյալ բանկային վավերապայմաններին.

ՀՀ դրամով փոխանցումներ ստանալու համար անհրաժեշտ վավերապայմաններՍտացողի անուն - “HANUN KYANKI” DM FUND
Ստացողի հաշվեհամար - 003-083300-102             
BENEFICIARY BANK

HSBC Bank Armenia cjsc Yerevan, Armenia

Եվրոյով փոխանցումներ ստանալու համար անհրաժեշտ վավերապայմաններ
Ստացողի անուն - “HANUN KYANKI” DM FUND
Ստացողի հաշվեհամար - 003-083300-102             
BENEFICIARY BANK
HSBC Bank Armenia cjsc Yerevan, Armenia
SWIFT Address: MIDLAM22
CORRESPONDENT BANK
HSBC Bank plc
SWIFT Address: MIDLGB22
IBAN: GB52MIDL40051539024668


ԱՄՆ դոլարով փոխանցումներ ստանալու համար անհրաժեշտ վավերապայմաններՍտացողի անուն - “HANUN KYANKI” DM FUND
Ստացողի հաշվեհամար - 003-083300-102             
BENEFICIARY BANK
HSBC Bank Armenia cjsc Yerevan, Armenia
SWIFT Address: MIDLAM22
CORRESPONDENT BANK
HSBC Bank USA
New York US
SWIFT Address: MRMDUS33
Chips: //CP:108 Correspondent a/c No. 000-05145-4
ABA: 021001088

Ծրագրեր

  1. Հմտությունների ուսուցման կենտրոն
  2. Հեռահար բժշկության ներդրումը Երևանի պետական բժշկական համալսարանում
  3. Սրտի աշխատանքի ապահովման ուսումնական կենտրոն
  4. Ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոն
  5. Համալսարանական ուսուցողական հիվանդանոց

Հմտությունների ուսուցման կենտրոն

Ներկայիս առողջապահության պահանջներին հարիր մասնագիտական վիրաբուժական թրեյնինգների անցկացման համար անհրաժեշտ է ժամանակակից եվ համալիր կահավորմամբ հմտությունների ուսուցման կենտրոն: Նմանատիպ կենտրոնները դեռևս նոր են ստեղծվում և շատ քիչ են ողջ աշխարհում: Հմտությունների ուսուցման նշյալ կենտրոնը եզակի է և առաջինն իր տեսակի մեջ ողջ տարածաշրջանում: Կենտրոնի գործունեությունը կլինի շահավետ ինչպես ֆինանսական առումով, այնպես էլ նպաստավոր՝ կրթական բազմապիսի ծրագրերի իրականացման համար:

Հմտությունների թրեյնինգի կենտրոնը կահավորված է լինելու սիմուլյատորներով: Սիմուլյացիայի նպատակն է հմտությունների եվ անհրաժեշտ գիտելիքների ուսուցումը, որոնք անհրաժեշտ են բժշկական միջամտությունների բարեհաջող իրականացման համար: Սիմուլյատորները կնպաստեն բազմաթիվ այնպիսի խնդիրների լուծմանը, ինչպիսիք են.

  • Հայաստանում վիրաբույժների լիցենզավորման գործընթացը կազմված է գրավոր եվ բանավոր քննություններից: Ներկայումս չկա պետականորեն հաստատված լիցենզավորման գործընթաց, որը կներառի տեխնիկական հմտությունների արդյունավետության քննություն: Վիրաբուժական սիմուլյատորները կարող են լուծում հանդիսանալ նշյալ խնդիրների դեպքում։
  • Նախքան հիվանդին վիրաբուժական միջամտության ենթարկելը՝ իրենց տեսակի մեջ նոր եվ բարդ միջամտությունները կարող են ապահովաբար փորձարկվել սիմուլյատորի վրա:
  • Սիմուլյատորները կարող են բաժանել բժիշկ-ուսանող ժամանակային կախվածությունը: Ուսանողը կարող է զարգացնել իր հմտություններն առանձին գրաֆիկով, որը նախատեսված է իր համար։ Ուսուցման արդյունքները կարող են պահպանվել բժշկի կողմից հետագայում գնահատման նպատակով:
  • Ըստ նախնական կլինիկական հետազոտությունների արդյունքների՝ սիմուլյատորները կարող են հաջողությամբ կիրառվել բժշկական ծրագրերում: Դժվարության մակարդակների վերահսկման շնորհիվ հնարավոր է դառնում ձեռք բերել համակողմանի ուսուցողական փորձ:

Չնայած այն հանգամանքին, որ սիմուլյատորները թանկարժեք են, դրանք կարող են արդյունավետորեն ծառայել բավականին երկար ժամանակ։ Ի հավելումն հմտությունների ուսուցման՝ սիմուլյատորները կարող են կիրառվել լիցենզավորման և վերալիցենզավորման գործընթացներում, ուսուցման համար մասնակիցների ընտրության եվ ուսուցման ավարտի որոշման համար:

Կենտրոնի պոտենցիալ առավելություններն են.

  • Փորձնական հմտությունների որակյալ ուսուցում եվ գնահատում
  • Ժամանակի խնայողություն կրթության մեջ
  • Բժիշկների լիցենզավորում և վերալիցենզավորում
  • Ինքնաֆինանսավորում ուսանողների/օրդինատորների արտադասաժամային ուսուցման շնորհիվ (հատուկ վճարներ նրանց համար, ովքեր ցանկանում են հավելյալ ժամանակ անցկացնել լաբորատորիայում), բժիշկների թրեյնինգ, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն, ՀՀ Առողջապահության նախարարության կողմից բժիշկների լիցենզավորում
  • Արտերկրյա մասնագետների ուսուցում և տարածաշրջանում առաջատար բժշկական կենտրոն դառնալու հեռանկարային հնարավորություն

Հեռահար բժշկության ներդրումը Երևանի պետական բժշկական համալսարանում

Երևանի պետական բժշկական համալսարանը պատրաստվում է հիմնադրել հեռահար բժշկության համակարգ, ինչը  բժշկության մեջ հանդիսանում է ժամանակակից հաղորդակցման տեխնոլոգիա: Այն կլինիկական բժշկության մեջ հայտնի է որպես արագ զարգացող բնագավառ, որտեղ տեղեկատվությունն արագ փոխանցվում է ժամանակակից հաղորդակցման և տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով նպատակաուղղված խորհրդատվության, բժշկական հետազոտության և հեռահար բժշկական միջամտությունների համար: Հեռահար բժշկության տեխնոլոգիան կտեղակայվի բազմաֆունկցիոնալ համալսարանական կլինիկական հիվանդանոցում և Հայաստանի հեռավոր մարզերի 4 մեծ հիվանդանոցներում, այսպիսով երկրի առողջապահության համալիր ցանցում ներդնելով հեռահար բժշկության տեխնոլոգիաները, որոնք հասանելի կլինեն թե շրջանային, թե կենտրոնական վայրերում: Հեռահար բժշկության ներդրումը Հայաստանում թույլ կտա տարբեր իրավիճակներում բժիշկների սերտ համագործակցություն ողջ երկրի տարածքում՝ «միացված» սարքերի օգտագործման միջոցով ապահովելով արժեխնայողական ու անմիջական գնահատում, ախտորոշում և բարդացած դեպքերի բուժում՝ այսպիսով նվազագույնի հասցնելով երկրում բուժօգնության մատակարարման մեջ գոյություն ունեցող տարբերությունները: Մյուս կողմից, հեռահար բժշկության սարքավորման տեղադրումը Երևանի պետական բժշկական համալսարանում հիանալի ուսուցողական գործիք կհանդիսանա ուսանողների և կլինիկական օրդինատորների համար, ինչպես նաև բժիշկ մասնագետներին կընձեռի երկարատև ուսուցման հնարավորություն` ապահովելով բարձր որակի շարունակական բժշկական կրթություն: Այն կապահովի նաև սերտ շփում և համագործակցություն առաջատար արևմտյան կլինիկաների հետ՝ ընձեռելով գիտելիքների և փորձի փոխանակման հնարավորություն, ինչը մատչելի կդարձնի  բժշկության բնագավառում ամենավերջին նվաճումները և կապահովի ժամանակակից  բժշկական ծառայություններ հայ բնակչության համար:

Սրտի աշխատանքի ապահովման ուսումնական կենտրոն

Ներկայումս Կարդիապուլմոնար վերակենդանացման եւ Անհետաձգելի սիրտ-անոթային բուժօգնության ուղեցույցները համընդհանուր ընդունված որակի չափանիշ են առողջապահության ոլորտում: Այնուամենայնիվ, վերջիններիս մակարդակը ԵՊԲՀ-ում դեռեւս բավականաչափ բարձր չէ: Երեւանի բուժանձնակազմը մտադիր է ներդնել բժշկական օգնության բարձր մակարդակը ԵՊԲՀ-ի ուսումնական ծրագրում, ինչպես նաեւ բժիշկների շարունակական բժշկական կրթության ոլորտում հետագայում: Այդ իսկ պատճառով Երեւանի պետական բժշկական համալսարանը Մասաչուսեթսի համալսարանի բժշկական դպրոցի հետ համատեղ ձեռնարկել է Սրտի աշխատանքի ապահովման ուսումնական կենտրոնի հիմնադրում, որտեղ որակյալ մասնագետների կողմից կանցկացվեն վերապատրաստման բազմազան դասընթացներ:

Կենտրոնում կանցկացվեն հետեւյալ դասընթացները՝

  • Հիմանական կենսաապահովում
  • Առաջադեմ սրտի աշխատանքի ապահովում
  • Ամերիկյան սրտաբանական միության հիմնական վերապատրաստողների դասընթացներ եւ նեղ մասնագիտական վերապատրաստողների դասընթացներ

Արդյունքում Հայաստանի բժիշկ-ուսանողները, կլինիկական օրդինատորները, դասավանդող անձնակազմն ու պրակտիկ գործունեությամբ զբաղվող բժիշկները կունենան Ամերիկայի սրտաբանական միության որակավորում Հիմնական կենսաապահովման եւ Առաջընթաց սրտի աշխատանքի ապահովման ոլորտներում՝ միեւնույն ժամանակ տիրապետելով ժամանակակից հմտությունների եւ ստանալով արդի տեղեկատվություն: Ավելին, կիրականացվի ապագա ինստրուկտորների պատրաստումն ըստ Ամերիկայի սրտաբանների միության հիմնական ինստրուկտորների պատրաստման, ինչպես նաեւ ըստ Հիմանական կենսաապահովման եւ Առաջադեմ սրտի աշխատանքի ապահովման ինստրուկտորների պատրաստման  ուսումնական ծրագրերի, այն միտումով, որ ապագայում ԵՊԲՀ ուսումնական կենտրոնը կարողանա գործել ինքնուրույն:


Ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոն

Ներկայումս արյան չարորակ հիվանդությունների միակ արդյունավետ բուժման եղանակը ոսկրածուծի փոխպատվաստումն է, մինչդեռ քիմիաթերապիան և ճառագայթային բուժումը հաճախ բերում էին ռեմիսիայի, բայց ոչ լրիվ առողջացման: Ներկայումս ոսկրածուծի փոխպատվաստումը ապրելու հույս է տալիս այս հիվանդներին: Չնայած իր բարձր էֆեկտիվությանը, ոսկրածուծի փոխպատվաստումը շատ ռիսկային միջամտություն է և կարող է հանգեցնել լուրջ հետտրանսպլանտացիոն բարդությունների: Այդ իսկ պատճառով, բացի օնկոլոգներից և իմունոլոգներից, անհրաժեշտ է նաև ռեանիմատոլոգների հմուտ և փորձառու թիմ:

Ծրագրի նպատակն է հիմնել ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոն` որպես ԵՊԲՀ-ի ստորաբաժանում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում: Կենտրոնը ապահովված կլինի ժամանակակից բուժսարքավորումներով: Երիտասարդ մասնագետները արտերկրում կանցնեն հատուկ վերապատրաստում` արյան հիվանդություններով տառապող մարդկանց համակողմանի և որակյալ բուժում ցուցաբերելու համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենտրոնը լինելու է համալսարանի ստորաբաժանում, այն պետք է ունենա նաև գիտական և կրթական ուղղվածություն, որտեղ ուսանողները և կլինիկական օրդինատորները հնարավորություն կունենան ձեռք բերել կլինիկական փորձառություն, մասնակցել հիվանդների խնամքին և բուժման ընթացքին, կատարել գիտական հետազոտություններ: Կենտրոնին կից գործելու է ռեանիմացիոն բաժանմունք և կլինիկական լաբորատորիա:

Համալսարանական ուսուցողական հիվանդանոց

Ներկայումս որակյալ եւ ժամանակակից բարձրագույն բժշկական կրթության ապահովման համար անհրաժեշտ է ունենալ ժամանակակից տեխնիկական լուծումներով հագեցած, լավ կահավորված ուսումնական հիվանդանոց: Քանի որ ԵՊԲՀ-ը Հայաստանում բարձրագույն բժշկական կրթություն ապահովող միակ պետական բուհն է, հույժ կարևոր է ունենալ նմանատիպ սեփական ուսումնական հիվանդանոց համալսարանի տարածքում: Հիվանդանոցն իր մեջ կներառի վիրաբուժական, թերապեւվտիկ և ատամնաբուժական կենտրոններ համապատասխան ստորաբաժանումներով:
 
Համալսարանական ուսուցողական հիվանդանոցում կիրականացվեն.

  • Բժշկական ծառայություններ հմուտ մասնագետների կողմից` բժշկական ոլորտում ժամանակակից սարքավորումների, նորագույն ձեռքբերումների ներդրմամբ և մեթոդների կիրառմամբ:
  • Բժշկական դասընթացներ ուսանողների, կլինիկական օրդինատորների համար, ինչպես նաև շարունակական բժշկական կրթության դասընթացներ մարզերի և ԼՂՀ բժիշկների համար:
  • Ժամանակակից հետազոտություններ կլինիկական բժշկության ասպարեզում, կլինիկական փորձարկումներ:
  • Մասնագետների պատրաստում բժշկության տարբեր ոլորտներում:
2010 © «Հանուն կյանքի» հիմնադրամ։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։